Հայաստանում աստիճանաբար ամրապնդվում են լողափնյա վոլեյբոլի հիմքերը։ Մեծացել է մասսայականությունը, ավելացել է տղամարդկանց և կանանց թիմերի քանակը, բարելավվել են մարզիկ –մարզուհիների խաղային որակները և այլն։
Մայրաքաղաքի << Գրանդ սպորտ >> մարզահամալիրում երկու փուլով անցկացվեց համապետական առաջնությունը։ Մասնակցեցին կանանց տասը և տղամարդկանց տասներկու թիմեր։ Նախնական փուլի / օգոստոսի 11 – 14 –ը / մեկնարկային խաղերը ցույց տվեցին, որ պայքարը սուր է լինելու։ Այդպես էլ եղավ։ Առավել դիտարժան էին երկրորդ փուլի հանդիպումները / օգոստոսի 19 – 22-ը /։
Եզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճած կանանց վեց թիմերից առավել վստահ մրցելույթներ ունեցավ Երևանի << Վան – 1 >> - ը։ Նրա կազմում հանդես եկած Աննա Գալստյան – Օֆելյա Մաթոսյան երկյակին էր վիճարկված գրավել առաջին տեղը և ճանաչվել Հայաստանի չեմպիոն։ Մրցանակային հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար << Վան – 2 և << Վիվառո >> թիմերը։
Տղամարդկանց գլխավոր եզրափակիչին մասնակցեցին ութ հաջողակները։ Վստահ խաղով աչքի ընկավ ՖԻՄԱ – 1 - ը ՝ Ռազմիկ Հակոբյան – Արման Միսկարյան վոլեյբոլիստներով։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին հաջորդաբար ՀՀ պատանեկան հավաքականը և ՖԻՄԱ -2 –ը։
Մեզանում լողափնյա վոլեյբոլի հերթական ստուգատեսը կմեկնարկի նոր ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի մեկին։ Հայտ ներկայացնող թիմերը միմյանց միջև կխաղարկեն վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի գավաթը։